«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Մեր ազգայինի հիմքերից հիմքին են արդեն հասել

Մեր ազգայինի հիմքերից հիմքին են արդեն հասել
12.06.2025 | 21:33

Համառ, հետևողականորեն, բացահայտ ու լկտի վերացնում են մեր դժվար պատմության երկհազարամյա գոյության ազգապահպանման ամենակայուն կառույցը, համազգային հոգևոր կենտրոնը, մեր եկեղեցին: Հետևանքը անպատկերացնելի է, ժողովուրդ: Մեր ազգայինի հիմքերից հիմքին են արդեն հասել, և մենք դժգոհ փնթփթնթոցից դենը չենք անցնում:

Մի պահ պատկերացրեք հարևան Վրաստանում նման իրավիճակ լիներ, ի՞նչ կհետևեր... Ներազգային հզոր բախու՞մ, քաղաքացիական պատերա՞զմ, ինչով սպառնում են իշխանական խոսափողները:

Ո՛չ ամենևին: Ազգն ավելի վճռական ու արագ կլուծեր դրսի տերերի կողմից հայրենաքանդությանը լծված ստահակների հարցերը:

ՈՒ՞ր մնացին կենցաղային մանր մունր հարցերին հետամուտ երիտասարդական պատկառելի, գեղեցիկ շարժումները, փողոց փակումով, վրանային գիշերակացներով, խանդավառ մարտակոչերով...

Նեռը հարվածային բրիգադներ է արդեն ստեղծում, իսկ մենք հետաքրքրասիրությամբ հետևում ենք ժամ առ ժամ աճող իրական վտանգին:

ՈՒ՞ր եք հայեր, սթափվեք, համայն հայության գոյության պատվարը անձեռնմխելի դարձնենք թրքաջհուդ առնետների համար:

Ափսոս, խոսքս մարտակոչի չի վերածվի, քչացել են ընթերցողներս, առավել ևս՝ արձագանքողներս: Բայց նրանք էլ, ովքեր կկարդան այս մի քանի տողը, թող իրենք ևս անտարբեր չմնան, ահազանգեն հնարավորինս ազդեցիկ ու ազնիվ;

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ